Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Անցած մեկ օրում հակառակորդը արձակել է 200 կրակոց, այդ թվում՝ ականանետերից և նռնականետերից


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում․ նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 15 արկ, որից 9-ը՝ ականանետերից, 6-ը՝ նռնականետերից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG