Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Ղարաբաղին ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաև կայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրա», - ասված է Միրզոյանի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG