Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են ցույցերը՝ չնայած կառավարությունն արդեն ուժը կորցրած է ճանաչել օրենքը, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
Վիճահարույց օրենքը ապաքրեականացնում էր պաշտոնյաների կողմից չարաշահումները, եթե դրանց հետևանքով պատճառված վնասը 200 հազար լեյից կամ շուրջ 48 հազար դոլարից պակաս է:
Ռումինացիները, այդուհանդերձ, շարունակում են բողոքի ցույցերը՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը պլանավորում է խմբագրել օրենքը և ուղարկել խորհրդարան հաստատման։
Ցույցերը շարունակվում են արդեն վեցերորդ օրը, մասնակիցներից շատերը պահանջում են կառավարության հրաժարականը։