Մատչելիության հղումներ

Ամերիկացիների կարծիքով, Հայաստանը ավելի սերտ դաշնակից է, քան Թուրքիան


ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքում 144 երկրների թվում Հայաստանը 64-րդ է, որպես Միացյալ Նահանգների դաշնակից երկիր: Ընդ որում, հանրապետականները Հայաստանին ավելի սերտ դաշնակից են համարել, քան դեմոկրատները:

Հանրապետականների տված գնահատականներով Հայաստանը 51-րդ տեղում է, իսկ ըստ դեմոկրատների՝ 90-րդը:

Նախկին Խորհրդային միության երկրներից Հայաստանից առաջ են Լիտվան, Էստոնիան, Վրաստանը և Ուկրաինան:

Հարցվածները ավելի բարձր տեղ են տվել Հայաստանին, քան տարածաշրջանում ավանդաբար ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը համարվող, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Ըստ հրապարակված ցանկի Թուրքիան 74-րդ տեղում է, տասը կետով հետ Հայաստանից: Ադրբեջանը 120-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 138-րդ, իսկ ցանկի վերջում Հյուսիսային Կորեան է: Ցանկի վերջում հայտնված ավելի քան մեկ տասնյակ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, համարվում են ԱՄՆ-ին թշնամի երկրներ:

Հարցումներն անցկացվել են 2017-ի հունվարի 28-ից փետրվարի 1-ը: YouGov-ի հարցումն անցկացվել է յոթ հազարից ավելի ամերիկացիների շրջանում: Համեմատության համար բերված են նաև նախորդ՝ 2014 թվականի հարցումների արդյունքները: Դրանց համաձայն, երեք տարի առաջ Հայաստանին ԱՄՆ-իդաշնակից համարողները ավելի քիչ էին, այս տարվա 64-րդ տեղի փոխարեն 2014 թվականին Հայաստանը 83-րդ էր:

Հարցման արդյունքները, աղյուսակները, մեթոդաբանության ծանոթությունը հրապարակվել են New York Times-ի այսօրվա համարում: Նշվում է, որ տարբեր երկրների հանդեպ ամերիկացիների գնահատականները կախված են նաև հարցվածների կուսակցական դիրքորոշումնեից: Օրինակ հարցվածներից՝ Հանրապետական կուսակցության անդամները Իսրայելին հինգերորդն են համարել որպես ԱՄՆ-ի դաշնակից երկիր, իսկ դեմոկրատները՝ 28-րդը: Կամ՝ ըստ դեմոկրատների Ռուսաստանը նախավերջին՝ 143-րդ տեղում է, թշնամի երկիր է, ավելի վատ միայն Հյուսիսային Կորեան: Բայց, ըստ հանրապետականների, Ռուսաստանը 129-րդն է․ վերաբերմունքըբացասական է, բայց թշնամի չի համարվում: Հիշեցնենք՝ միջինացված տվյալներով Ռուսաստանը 138-րդն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG