Ռումինիայի տասնյակ քաղաքներում մոտ 300 հազար ցուցարարներ պահանջում են չեղյալ հայտարարել պաշտոնյաների կողմից ոչ մեծ չափի կաշառքներ ստանալն ապաքրեականացնելու մասին սոցիալ-դեմոկրատ վարչապետ Սորին Գրինդեանուի կառավարության առաջարկած օրենքը, որը քննադատվել է նաև Եվրամիության կողմից:
Կառավարության ընդդիմախոս, աջակենտրոն նախագահ Կլաուս Յոհաննիսն ասել է, որ օրենքը կբողոքարկի Սահմանադրական դատարանում: