Մատչելիության հղումներ

Միջնորդները պատրաստ են Մյունխենի համաժողովի շրջանակում կազմակերպել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. Պոպով


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՊՀ նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՊՀ նիստի ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում փետրվարի կեսերին կայանալիք անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակում, այսօր ՏԱՍՍ-ին ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ: Եթե նրանք հետաքրքրություն ցուցաբերեն, ապա մենք կկազմակերպենք նաև նրանց համատեղ հանդիպումը», - ասել է Պոպովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG