Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր մտահոգությունները փոխանցել է Կոնգրես ու Սպիտակ տուն


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ խորհուրդ տալով Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի հայերին, որոնք ԱՄՆ-ի քաղաքացիություն չունեն, առայժմ դուրս չգալ Միացյալ Նահանգներից, մինչև Դոնալդ Թրամփի սահմանած արգելափակումների ողջ ծավալն ու բնույթը դառնա առավել հստակ։

«Որպես հայկական ծագումով ամերիկացիների՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը սերում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից՝ արմատներ ունենալով Սիրիայում, Իրաքում, Իրանում և հրամանագրում նշված այլ երկրներում, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ», - հայտարարել է Հայ դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ իր մտահոգությունները փոխանցել է Կոնգրեսի երկու խմբակցություններին, ինչպես նաև Սպիտակ տան վարչակազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG