Մատչելիության հղումներ

Դատական կարգադրիչները Նավալնիին տարել են գրասենյակից


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Դատական կարգադրիչները ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հարկադրաբար տեղափոխել են գրասենյակից: Այս մասին Թվիթերում գրել է ինքը Նավալնին:

«Ես ինքս էլ կարող էի հասնել օդանավակայան: Առայժմ ինձ տանում են Դատական կարգադրիչների ծառայության մոսկովյան բաժանմունք: Ոչ ոք չգիտի ինչու», - մասնավորապես գրել է ընդդիմադիր գործիչը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնած Նավալնին և գործարար Պյոտր Օֆիցերովը «Կիրովլես»-ի գործով որպես վկաներ են անցնում: Դատավորն ավելի վաղ որոշում էր կայացրել նրանց հարկադրաբար բերման ենթարկել Կիրովի դատարան: Նավալնին պնդում է, որ տոմս ունի Կիրով մեկնելու համար:

2013 թվականին Նավալնին և Օֆիցերովը պայմանական ազատազրկման էին դատապարտվել․ ըստ մեղադրող կողմի՝ նրանք խոշոր քանակի փայտ էին գողացել անտառից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը անարդար է որակել: 2016 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը գործը ուղարկել է վերանայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG