Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը հրաժարական է տվել


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը, նշելով, որ եթե դիմումը ներկայացվել է՝ նշանակում է, որ կբավարարվի:

Հարցին, թե հրաժարականի պատճառը նշվա՞ծ է դիմումում, Սարդարյանը պատասխանեց. - «Սովորաբար պատճառները դիմումի մեջ չեն ներկայացվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG