Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա):
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ:
Պատվիրակության կազմում են խորհրդարանի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուզաննա Մուրադյանը: