Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Ուղիղ հեռարձակում