Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: