Մատչելիության հղումներ

Սիրիայի խնդիրներով զբաղվող եռակողմ մեխանիզմ կստեղծվի


Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են եռակողմ մեխանիզմ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտող կողմերի սադրանքները կանխելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մոսկվան, Թեհրանը և Անկարան աջակցում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների՝ բանակցությունների հաջորդ փուլում Դամասկոսի հետ հանդիպելու մտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG