Մատչելիության հղումներ

Կարեն Ուլուբաբյանը պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով, զինծառայող Կարեն Ուլուբաբյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով», - ասված է Բակո Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:

22-ամյա զինծառայողը մահացու վիրավորում էր ստացել երեկ Ղարաբաղի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG