Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ավելի քան 200 մասնակցի: Ավելի վաղ հաղորդվում էր ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին:
Սև հագուստներով, հիմնականում դիմակներով ցուցարարները, քայլերթով անցնելով քաղաքի փողոցներով, իրենց ճանապարհին ջարդել են մի քանի խանութների ցուցափեղկեր, մեքենաների պատուհաններ:
Գլխավոր ակցիան կազմակերպվել է Disrupt J20 խմբավորման կողմից, որի հիմնադիր Ալլի Մաքրեյեքենը հայտարարել է, որ իրենց համակիրները դեմ են կանանց, ապօրինի միգրանտների, մահմեդականների հասցեին Թրամփի աղմկահարույց հայտարարություններին:
Այսօր՝ հունվարի 21-ին Վաշինգտոնում նախատեսված է «Կանանց երթը»: Իշխանությունների տվյալներով, սպասվում է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: