Գագիկ Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։ Այդ մասին այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Վերահսկիչ պալատի նախագահ Զաքարյանը մինչև ապրիլի 6-ը կգտնվի արձակուրդում։