Այսօր Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։
Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։