Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյ․ Բրիտանիան դուրս է գալու եվրոպական ընդհանուր շուկայից


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթի ժամանակ, Լոնդոն, 17-ը հունվարի, 2017թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթի ժամանակ, Լոնդոն, 17-ը հունվարի, 2017թ․

Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու վերջնական պայմանները պետք է հավանության արժանանան բրիտանական խորհրդարանի կողմից, հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ այսօր ելույթ ունենալով Լոնդոնում:

Մեյի խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի կարող «կիսով չափ ԵՄ-ում, իսկ կիսով չափ դրսում» լինել, հետևաբար՝ ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցությունը բացառվում է:

Նա նաև ընդգծել է, որ երկիրը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը այդ թվում ԵՄ անդամ երկրներից: Այդպիսով Մեծ Բրիտանիան մտադիր է հրաժարվել մարդկանց և աշխատուժի ազատ տեղաշարժման եվրոպական սկզբունքից:

Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում Լոնդոնը նաև մտադիր է հրաժարվել ընդհանուր շուկային անդամակցությունից և եվրոպական համակարգող մարմիններին ենթարկվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG