Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա


Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը, արխիվ
Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը, արխիվ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին կայցելի Մոսկվա :

Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG