Առնվազն 37 մարդ է զոհվել այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մոտակայքում Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի հետևանքով, ևս 8 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղրղըզստանի առողջապահության նախարարությունը:
Թուրքական ընկերությանը պատկանող օդանավը Ստամբուլից Բիշքեկ էր թռչում և կործանվել է «Մանաս» օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ամառանոցային ավանում: Ավիաաղետի հետևանքով շուրջ երեք տասնյակ միահարկ բնակելի շինություններ են ավերվել կամ վնասվել:
Հունվարի 17-ը Ղրղըզստանում սգո օր է հայտարարվել: