Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է առաջարկել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ այդ երկրի միջուկային զինանոցի կրճատման դիմաց։
Թրամփը քննադատության է ենթարկել Ռուսաստանի արշավը Սիրիայում՝ նշելով, որ այն հանգեցրել է «հումանիտար սարսափելի իրավիճակի»։
Նա հայտարարել է, որ իր աշխատանքը որպես ԱՄՆ նախագահ կսկսի Ռուսաստանի նախագահին և Գերմանիայի կանցլերին վստահելուց, բայց դա կարող է երկար չտևել:
Կանցլեր Անգելա Մերկելին նա քննադատել է միլիոնավոր միգրանտների մուտքը Գերմանիա թույլ տալու համար: