Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է դաշինքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ մի քանի ուժերի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր:
Թե որ ուժերի մասին է խոսքը, դա հայտնի կդառնա նորաստեղծ դաշինքի ներկայացուցիչների՝ առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Հրանտ Բագրատյանը նաև ասաց, որ ներկայիս վարչապետի և նրա ղեկավարած կառավարության գործունեության գնահատականը տեղ կգտնի իրենց նախընտրական ծրագրում: