Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն այսօր ընդունել է համապատասխան որոշումներ:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, նախատեսվում է լուծարել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 միլիոն 200 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, կլուծարվի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 միլիոն դրամ: