Երեկ Թեհրանի հիվանդանոցում վախճանվել է Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին։
Ռաֆսանջանին 82 տարեկան էր։ Նա Իրանը ղեկավարել է 1989-ից 1997 թվականներին։ Ռաֆսանջանին մասնակցել է 2005 թվականի նախագահական ընտրություններին և պարտվել Մահմուդ Ահմադինեժադին։
Ռաֆսանջանին Իրանի Իսլամական Հանրապետության կայացման գործում առանցքային դերակատարություն է ունեցել։