Մատչելիության հղումներ

Սենատում մեկնարկում են հաքերային սկանդալին նվիրված լսումները


Միացյալ Նահանգների Սենատում այսօր մեկնարկում են նախագահական ընտրությունների ընթացքում ռուսաստանցի հաքերների գործողություններին նվիրված լսումները:

Սենատի ռազմական հարցերի հանձնաժողովում պարզաբանումներով են հանդես գալու Ազգային հետախուզության պետ Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայք Ռոջերսը և Պաշտպանության նախարարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթերը:

Վաղն արդեն հատուկ ծառայությունների ղեկավարները հաքերային սկանդալի թեմայով տեղեկատվություն կտրամադրեն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ով իր պարտականությունները ստանձնելու է 15 օրից` հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG