Բաղդադի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով այսօր առնվազն 18 մարդ է զոհվել:
Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
AFP գործակալության տվյալներով, զոհերի թիվը գերազանցում է երեք տասնյակը, վիրավորների թիվը հասնում է 60-ի:
Ոստիկանության աղբյուրները հաղորդում են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել հրապարակում կայանված բեռնատարում և գործի է դրվել ինքնասպան ահաբեկչի կողմից: