Մատչելիության հղումներ

Ադրբեջանը իր զինծառայողի դին վերադարձնելու համար դիմել է միջազգային կառույցներին


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ նախօրեին «դիվերսիան կասեցնելու ժամանակ զոհված և հակառակորդի վերահսկած տարածքում մնացած» զինվոր Ղուրբանով Չինգիզ Սալման օղլուի դին վերադարձնելու համար պաշտոնապես դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք՝ նախօրեին տարածած հաղորդագրությունում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վստահեցնում էր, թե Ղուրբանովը «անհետ կորել է», թեև Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի սկզբանե հաղորդել էր, որ հայկական կողմում զոհված ադրբեջանցու դի է մնացել: Այսօրվա հայտարարությունում, մինչդեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե «հայկական կողմը նախ հերքում էր, որ դին իր մոտ է գտնվում», և միայն իրենց կողմից «համապատասխան միջոցներ ձեռնարկելուց և անհերքելի ապացույցներ հայտնաբերելուց հետո հակառակորդը ստիպված եղավ սոցցանցերում տարածել» զոհված ադրբեջանցու դիակի լուսանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG