Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 35 ռուս դիվանագետների է արտաքսել, ինչպես նաև հանդես է եկել աննախադեպ նախաձեռնությամբ` գործադիր հրաման արձակելով Ռուսաստանի վեց քաղաքացիների և ռուսաստանյան հինգ կազմակերպությունների դեմ` դա պատճառաբանելով «նշանակալի չարամիտ կիբերգործունեությամբ»:
Դիվանագետներին և նրանց ընտանիքներին 72 ժամ է տրվել երկիրը լքելու համար:
Սպիտակ տան հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը «անընդունելի է և չի հանդուրժվելու»:
«Նախքան այս քայլերը` Ռուսաստանի իշխանությունները մասնավոր կարգով և հրապարակայնորեն բազմիցս նախազգուշացվել են», - ասված է Օբամայի հայտարարությունում:
Մանրամասները տե՛ս այստեղ