Մատչելիության հղումներ

Դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի Չինարի գյուղից հարավ-արևելք․ կրակոցները շարունակվում են


Չինարի գյուղը, արխիվ
Չինարի գյուղը, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ Զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», - գրում է Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG