Ադրբեջանը դեմ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնա որևէ միջազգային կառույցի մենաշնորհը, հայտարարել է արտգործնախարար էլմար Մամեդյարովը:
«Բաքուն շարունակելու է այս հարցը մտցնել միջազգային բոլոր կազմակերպությունների օրակարգ, քանի դեռ հայկական ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»,- ասել է Ադրբեջանի ՍԳ նախարարը պետական «Ազերթաջ» գործակալությանը: