Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան


Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017 թվականի ծրագրի ստորագրման արարողությամբ:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG