Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ:

Ըստ հաղորդագրության, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից, УТЕС տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG