Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. Թուրքիան կանի հնարավորը Ռուսաստանի դեսպանի սպանությունը հետաքննելու համար


Մևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավորը՝ Ռուսաստանի դեսպանի սպանությունը հետաքննելու համար։

Թուրք նախարարի խոսքով՝ փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, կանվանակոչվի ի պատիվ Անդրեյ Կարլովի։

Երեկ Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնում՝ Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերի ցուցահանդեսի ժամանակ զինված տղամարդը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, արձակված կրակոցներից դեսպանը մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG