Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում ենվստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։: