Մատչելիության հղումներ

Էրդողանը դեսպան Կարլովի վրա զինված հարձակումը պրովոկացիա է անվանել


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեսպան Կարլովի վրա զինված հարձակումը պրովոկացիա է անվանել:

«Սա Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելուն ուղղված պրովոկացիա է, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարությունը բավարար կամք ունի, որպեսզի չտրվելու այս պրովոկացիային», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Դեսպանի սպանությունից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ բոլոր ջանքերը գործադրվելու են սպանության հետևում կանգնած մութ ուժերին բացահայտելու և արդարադատությանը հանձնելու համար: Յըլդըրըմը ընդգծել է` թույլ չեն տա, որ ռուս-թուրքական հարաբերությունները տուժեն:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ Թուրքիայի ԱԳ նախարարությունը դեսպան Կարլովի ստանությունը դատապարտող հայտարարություն է հրապարեկել:

«Մենք դատապարտում ենք այս ստոր ահաբեկչությունը: Այն իրականացնողը վնասազերծվել է: Այս ցավալի դեպքը ամենալայն կերպով և համակողմանիորեն կուսումնասիրիվի, պատասխանատուները թուրքական արդարադատության առաջ կկանգնեցվեն», - մասնավորապես ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկություն է հաղորդել Ռուսաստանի դեսպանին սպանած անձի ինքնության վերաբերյալ: Հանցագործը 1994 թվականին Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլյութ Մերթ Ալթընթաշն է, որը 2,5 տարի է ծառայում էր Անակարայի հատուկ նշանակության ոստիկանական ուժերում:

Ելնելով Ռուսաստանի դեսպանին սպանած անձի ոստիկան լինելու հանգամանքից` թուրքական մամուլում արդեն սպանության պատասխանատվությունը գյուլենական կառույցի վրա բարդող հրապարակումներ են շրջանառվում: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` դեպքի վայրում գտնվող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են նույն այն ուժերը, որոնք խոցեցին ռուսական ինքնաթիռը: Նա համոզմունք է հայտնել, որ այս գործողության նպատակն է վնասել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG