Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը «ծանր վիրավորվել է» այսօր Անկարայում պատկերասրահներից մեկում ելույթ ունենալիս, հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
NTV-ն հաղորդում է նաև երեք այլ վիրավորների մասին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կարլովը հիվանդանոց է տեղափոխվել:
CNN Turk-ը հաղորդում է պատկերասրահի շենքում շարունակվող փոխհրաձգության մասին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: