Մատչելիության հղումներ

Կարապետյան․ Կառավարության թիվ մեկ խնդիրը արդար գործարար միջավայրի ստեղծումն է


Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայրի ստեղծումն է: Այս մասին fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր հրապարակված հարցազրույցում վարչապետ Կարապետյանը առանձնացրել է ևս երկու առաջնահերթություն՝ հատուկ հիմնադրամների միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին գործարարության խթանում: Երրորդ՝ ըստ Կարեն Կարապետյանի, կառավարությունը ստեղծելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն պետական ու մասնավոր ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կենտրոնի նպատակն է լինելու երկրի զարգացման երկարատև ռազմավարություններ մշակելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG