Իրկուտսկի տասնյակ բնակիչներ մահացել են մարմինը խոնավացնող քսուք՝ լոսյոն, խմելուց օրեր անց:
Իշխանությունները հայտնել են, որ մեթիլ սպիրտ (մեթանոլ) պարունակող «Բոյարիշնիկ» (Ալոճենի) լոսյոնը խմելուց հետո 42 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 26-ը մահացել են: Հետաքննող քննիչը նշել է, որ քաղաքացիները լոսյենը խմել են, չնայած սրվակի վրա կատարված մակնշմանն այն մասին, որ լոսյոնը պիտանի չէ ներքին օգտագործման համար:
Ձերբակալվել են «Բոյարիշնիկ» լոսյոնի վաճառքով զբաղվող երկու քաղաքացիներ, բռնագրավվել է 2,000 սրվակ՝ կամ շուրջ 500 լիտր լոսյոն:
Ռուսաստանում հաճախ են արձանագրվում ալկոհոլ պարունակող տարբեր նյութերից թունավորումներ, քանի որ մարդիկ հաճախ օգտագործում են լուծույթներ, որոնք ավելի էժան են, քան ալկոհոլային խմիչքները: