Այսօր Հայ ազգային կոնգրեսի համագումարում կուսակցության նախագահ վերընտրվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Կոնգրեսը նախագահ և վարչության անդամներ ընտրեց գաղտնի քվեարկությամբ։ Կուսակցության վարչության անդամ է ընտրվել նաև հետախուզման մեջ գտնվող, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը։