Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հրաժարվում է Ադրբեջանում և Վրաստանում իրագործելիք նախագծերից


ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ադրբեջանում հյուրանոց կառուցելու գաղափարից, նաև մտադիր է դուրս գալ Վրաստանում երկնաքերերի կառուցման նախագծից: Այս մասին հաղորդում է The Asscociated Press-ը:

Trump Organization ընկերության իրավաբանական հարցերով գլխավոր խորհրդական Ալան Գարտենը հայտարարել է, որ Թրափի այդ որոշումը պայմանավորված է գործընկեր կազմակերպությունների կողմից պարտավորությունների չկատարմամբ: Ըստ Գարտենի, Թրամփը հրաժարվել է այդ նախագծերից նաև այն պատճառով, որ երդմնակալությունից հետո բացառվի հնարավոր շահերի բախումը:

The Asscociated Press –ը, սակայն, նշում է , որ ադրբեջանական նախագածից հրաժարվելու՝ գործարարի որոշումը կարող է կապված լինել կոռուպցիոն մի շարք հարցերի ու, մասնավորապես, Ադրբեջանի՝ «Որպես փողերի լվացման երկիր» վարկանիշի հետ:

«Նրա գործընկեր Անար Մամեդովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է , որն ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերում ներկայացվում է որպես «հանրաճանաչ կոռուպցիաներ», - գրում է գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG