Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլն արձագանքում է Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցին


Դմիտրի Ռոգոզինին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևը, 16-ը դեկտեմբերի, 2016 թ․
Դմիտրի Ռոգոզինին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևը, 16-ը դեկտեմբերի, 2016 թ․

Երեկ «Կոմերսանտ»-ը, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետի՝ Ադրբեջան կատարած այցին, գրել էր՝ «Ռուս բանագնացների հիմնական առաքելությունը Հայաստանին «Իսկանդեր» համակարգ մատակարարելու մասին որոշումն այնտեղ բացատրելն է»:

«Ռուսաստանը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է»: Այսօր այս մասին Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին, որին մասնակցել է նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյղուբովը: Այսօր իսկ Ռոգոզինին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով, Ռուսաստանի և Արդբեջանի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի, և Ադրբեջանը բարձր է գնահատում այդ հարաբերությունները: «Երկու երկրների միջև տնտեսական կապերը ռուսաստանյան տնտեսության ճգնաժամի պատճառով զգալի անկում են ապրել 2014 թվականի համեմատ, սակայն, Ռուսաստանն այսօր էլ Արդբեջանի կարևորագույն առևտրային գործընկերն է: ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը երկրորդ տեղում է»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետն ու հավելել՝

Նախորդ տարի Ադրբեջանի ներդրումները Ռուսաստանում կազմել են շուրջ 1 միլիարդ դոլար, իսկ ռուսական ներդրումները Արդբեջանում շուրջ 3 միլիարդ դոլարի են հասնում։ Այս համապատկերում ուշագրավ է, որ ԵԱՏՄ անդամ, ՌԴ ռազմավարական դաշնակից Հայստանի տնտեսությունում 2015-ին ռուսական ներդրումները կազմել են ընդամենը 1,2 միլիարդ դոլար:

Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ը, անդրադառնալով Ռոգոզինի՝ Ադրբեջան կատարած այցին, գրել էր՝ «Ռուս բանագնացների հիմնական առաքելությունը Հայաստանին «Իսկանդեր» համակարգ մատակարարելու մասին որոշումն այնտեղ բացատրելն է»: Ըստ ռուսական պարբերականի՝ Ադրբեջանում չափազանց բացասական են արձագանքել Ռուսաստանի այդ որոշմանը:

Այսօր էլ Ռոգոզինի այցին է անդրադարձել «Նեզավիսիմայա գազետա»-ն: Մեջբերելով ադրբեջանցի ռազմական հարցերով փորձագետ Նադիր Սակիտօղլուին, թերթը գրել է, թե Ադրբեջանն անհանգստացած չէ հայկական կողմին տրված «Իսկանդերների» պատճառով, քանի որ չի պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ, և որ Մոսկվան Բաքվին երաշխիքներ պետք է տա, որ այդ համակարգերը չեն հայտնվի Լեռնային Ղարաբաղում։

Ակնկալվում էր, որ Բաքվում Ռոգոզինը պետք է Ադրբեջանի հետ քննարկեր նաև ռազմատեխնիկական նոր համաձայնագրի հետ կապված հարցեր, սակայն, այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի տարածվել: Վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG