Մատչելիության հղումներ

Շարմազանով. ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը


Երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմինը դեռևս չի քննարկել կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը։

«Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել։ Հանրապետականը, կարծում եմ, կգնա իր ցուցակով և, բնականաբար, հաշվի առնելով անցյալի փորձը, մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնելու։ Դա նոր բան չէ, եթե հիշում եք, մեր խմբակցության կազմում են և՛ «Ազգային միաբանություն»-ը, և՛ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, և՛ ՍԻՄ-ը [«Սահմանադրական իրավունք»], և՛ ՄԻԱԿ-ը [Միացյալ ազատական ազգային կուսակցություն], և՛ վիրահայերը, և՛ «Ջավախք» հայրենակցական միությունը, և՛ «Բարեպաշտ սերունդ»-ը, այսինքն՝ Հանրապետական խմբակցությունը բաղկացած է ոչ միայն Հանրապետականից, այլև նաև այն հասարակական ու քաղաքական միավորներից, որոնք տարիներ շարունակ սատարել են Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցության քաղաքական կուրսը», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ այդ հարցը քննարկելու ժամանակ դեռ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG