Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարը խախտել է մոտ 30 անգամ


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG