Մատչելիության հղումներ

Առաջարկվում է պետական գաղտնիք դարձնել երկրի բարձրագույն ղեկավարության արարողակարգային ծախսերը


«Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություներից մեկով նախատեսվում է նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը դարձնել պետական գաղտնիք։

Այսօր խորհրդարանում օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և հասկացել, որ դա անվտանգության կարևորագույն նորմ է։

«Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը ներառվեն, որոնք որ կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման հետ, մենք այդ գնումները դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ», - հայտարարեց Վարդան Արամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG