Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
«Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը»,- նշված է արտգործնախարարության հաղորդագրությունում: