Պետդուման վավերացրեց ռուս-հայկական համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։
Օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Այս համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից։
Հայաստանի խորհրդարանը, հիշեցնենք, այն վավերացրել է այս ամռանը՝ հունիսի 30-ին։