Մատչելիության հղումներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու նախագիծը


96 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ հավաքագրելու օրենսդրական նախագիծը:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կողմ էին քվերակել նախագծին, սակայն քվերակությունից հետո Մանուկյանը հայտարարեց, որ իրենք շփոթվել են և խնդրեց՝ դեմ գրանցել։

Օրինագիծը խիստ քննադատող Հրանտ Բագրատյանը չմասնակցեց քվեարկությանը։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ձեռնպահ քվեարկեց:

Երեկ օրենսդրական նախագծի քննարկումը, հիշեցնենք, խորհրդարանում ուղեկցվեց բուռն վեճերով, այն անգամ ընդդիմադիրների միջև աննախադեպ բանավեճի պատճառ դարձավ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG