Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Известия-ի հետ զրույցում, ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ կքննարկեն կազմակերպության անդամ երկրների սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանն արձագանքելու քայլերը։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում մեր սահմանների շուրջ, ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն սպառազինություն ուղարկում, ենթակառուցվածք ստեղծում։ Փոխադրում է հավելյալ չորս գումարտակ, ինչի՞ համար է դա արվում», - ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ չեն կարող լռել ու ոչինչ չանել։