Մատչելիության հղումներ

Կահիրեի ղպտական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունից 22 մարդ է զոհվել


Առնվազն 22 մարդ է զոհվել Կահիրեում ղպտական Սուրբ Մարկոս եկեղեցու մոտ իրականացված պայթյունի հետևանքով, ևս 35 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տվյալներով, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել առավոտյան եկեղեցական ժամերգության ժամանակ:

Կատարվածի համար առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

Եգիպտոսում տարբեր հաշվարկներով մոտ վեց միլիոն քրիստոնյա-ղպտի է ապրում, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ տասը տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG