Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի է ձերբակալել՝ կաշառառության կասկածանքով


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը»:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG